Երևանում վթարի հետևանքով «Volkswagen»-ը մխրճվել է Բժշկական համալսարանի մասնաշենքի մեջ ու բռնկվել

13/08/2025 17:43 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածեր չկան, սակայն ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության, վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել ու մխրճվել է բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի մեջ, ինչից հետո բռնկվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում է Բժշկական համալսարանի ղեկավար կազմը:  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:  Դեպքի փաստով էլ ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում:

—00—ՄԱ