«Խաղաղության հաստատման մասին» վերտառությամբ փաստաթուղթը չի համապատասխանում իր բովանդակությանը

13/08/2025 15:43 Ներքին կյանք

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է․

««Խաղաղության հաստատման մասին» վերտառությամբ փաստաթուղթը չի համապատասխանում իր բովանդակությանը

Եթե վիճող կողմերն ունեն խաղաղություն հաստատելու ԻՐԱԿԱՆ նպատակադրում, ապա այդ փաստաթղթում պետք էր անվերապահորեն ամրագրված լինեին երկու դրույթ.

ՀՀ տարածքից մյուս կողմից զորքերը կոնկրետ ժամկետներում դուրս բերելու պարտավորության մասին հստակ դրույթ, ինչպես որ գրված է միջպետական գանգատները հետ վերցնելու մասին դրույթում,

Ռազմագերիներին կոնկրետ ժամկետներում վերադարձնելու պարտավորության մասին հստակ դրույթ։

Քաղաքական իշխանությունը մեզ պետք է բացատրի, թե մյուս կողմը ի՞նչ շարժառիթներով և հիմնավորումներով չի ցանկանում, որ այս դրույթներն ամրագրվեն պայմանագրի տեքստում»։

—00—ՄԱ