Թուրքիայում ավելի քան 1200 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Սեյսմոլոգներն ավելի քան 1200 հետցնցում են գրանցել Թուրքիայի Բալըքեսիրի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Օգոստոսի 10-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը գտնվում էր Սընդըրգը քաղաքի մերձակայքում, զոհվել է մեկ մարդ, տուժել՝ 29։ Ցնցումներն զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում։Վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 13-ի ժամը 09:30-ի դրությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 1235 հետցնցում։
Դրանցից 19-ը՝ 4-ից բարձր մագնիտուդով։Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մոտավորապես 193 շենք է փլվել կամ զգալիորեն վնասվել Բալըքեսիրի, Մանիսայի և Բուրսայի նահանգներում։
—00—ՄԱ