Թրամփը, Զելենսկին և ԵՄ առաջնորդներն առցանց հանդիպում կունենան

13/08/2025 11:47 Միջազգային

Նախքան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առցանց հանդիպում կունենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետԱ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններ կվարի, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրելուն՝ իր ռուս գործընկերոջ հետ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար։

Թրամփի հետ առցանց զրույցի ժամանակ առաջնորդները, ինչպես սպասվում է, կհաստատեն, որ առանց Ուկրաինայի ոչ մի որոշում չպետք է կայացվի, այդ թվում՝ նրա սահմանների՝ ուժի միջոցով փոփոխության։

—00—ՄԱ