Թուրքիայի պաշտպանության նախարարը հայրենակիցներին եղբայրության կոչ է արել

13/08/2025 10:58 Միջազգային

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Յուքսեքովայի Սելահաթթին Էյյուբի օդանավակայանում հանդիպել է թուրքական «Yüksekovaspor» ֆուտբոլային թիմին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո Գյուլերը մամուլի ասուլիս է տվել, որտեղ էլ անդրադարձել է Թուրքիայի համար օրակարգային հարցերի:

Այս համատեքստում խոսելով «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի մասին, Գյուլերը երկրում համապարփակ եղբայրության կոչ է արել՝ ընդգծելով, որ ապագա պայծառ օրերի համար պայքարում ձեռք-ձեռքի և ուս-ուսի առաջ շարժվելու վճռականությունը հստակ քայլ է:

—00—ՄԱ