ԵԱՏՄ նիստում կքննարկվի մաքսային կարգավորման,տրանսպորտի ընդհանուր շուկաների ձևավորմանն առնչվող հարցեր

13/08/2025 09:15 Միջազգային

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը օգոստոսի 15-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրման խորացման արդիական խնդիրները, այդ թվում՝ մաքսային կարգավորման, տրանսպորտի, բորսայական առևտրի, դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաների ձևավորմանն առնչվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող հարցեր», – ասվում է հայտարարության մեջ։

—00—ՄԱ