ՉԼ․ Բարսեղյանի վրիպումը Սլովանին դուրս է թողնում հետագա պայքարից

13/08/2025 08:28 Սպորտ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Սլովանին» (4:3)։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:1 հաշվով՝ ի օգուտ «Սլովանի»։ 30-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփեց կիսապաշտպան Ռոբերտ Մակը։

«Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը՝ շեղ հարվածով դուրս թողնելով «Սլովանին» հետագա պայքարից։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Կայրաթը» հաղթել էր 1:0 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր արդյունքով «Կայրաթը» դուրս եկավ չորրորդ փուլ, որտեղ կմրցի «Սելթիկի» հետ՝ մրցաշարի հիմնական փուլ անցնելու համար։

Armsport