Ստորագրեցինք խաղաղության պայմանագիր բազմաթիվ զոհերից հետո․ Թրամփը՝ վաշինգտոնյան հանդիպման մասին

12/08/2025 22:38 Քաղաքական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ նոր գրառում է արել․

«Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և բազմաթիվ զոհերից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», – ասել է ԱՄՆ նախագահը։

Վարչապետ Փաշինյանն էլ, ըստ տեսանյութի, իր հերթին, նշել է․ «Այս մեծ ձեռքբերումը ևս մեկ վկայություն է համաշխարհային ասպարեզում Ձեր համաշխարհային առաջնորդության և Ձեր ժառանգության՝ որպես պետական գործչի և խաղաղապահի»։

Տեսանյութը՝ հղմամբ։  

–00—ՍՊ