Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

12/08/2025 21:21 Քաղաքական

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն» կուսակցության ղեկավարի Դողան Այդալին հանդես է եկել հայտարարությամբ՝ Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթի վերաբերյալ։

Հայտարարության մեջ Այդալին մի քանի հիմնական շեշտադրումներ է արել՝ ընդհանուր առմամբ պնդելով, որ այն ինչ ստորագրվել է երկու երկրների միջև, վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ անհանգստացնող կետեր Թուրքիայի, Թուրքեստան տարածաշրջանի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։

«Թուրքիան այս նախագծից ֆինանսապես շահելու հավանականության հետ մեկտեղ կարող է շատ բան կորցնել։ Առևտրի բանալին անցնում է ԱՄՆ-ի ձեռքը»:

Բացի այդ վերջինս պնդում է, որ այս համաձայնագրով Հայաստանն էապես տնտեսական ազատություն կստանա, և նրա համար Դիլուջուի երկաթուղու միջոցով եվրոպական շուկաներին ներմուծման և արտահանման դարպաս կբացվի։

Այդալին չի բացառել նաև, որ Հայաստանի պաշտպանությանը միտված Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի  գործողությունները չեն հանգեցնի հայ-թուրքական նոր հակամարտության։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։