Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

12/08/2025 21:01 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Նա տեղեկություններ է հայտնել Թրամփի հետ առաջիկա բանակցությունների առնչությամբ։ Առաջնորդները պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ։

Պուտինը և Կիմ Չեն Ընը հաստատել են նաև ռազմավարական գործընկերության պայմանագրի համատեքստում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման հանձնառությունը;

–00—ՍՊ