Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշումը

11/08/2025 20:44 Իրավական

Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշումը

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնում է․

Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքարկելու են Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը:

Նախ ակնհայտ է, որ միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում Դատախազության կողմից: Ցանկացած այլ Դատավորի դատական ակտը Դատախազության համար բողոքարկման ենթակա է: Զարմանալիորեն Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նկատեցի, որ հենց հղում է տրվել Արմեն Դանիելյանի դատական ակտին, այն նույն փաստորեն դատական ակտին, որով արձանագրվել է, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ:

Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը բնականբար չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ հենց իր նախաձեռնությամբ պետք է վերացրած լիներ կիրառված ակնհայտ ապօրինի կալանքը:

–00—ՍՊ