Դարդանելի նեղուցը փակ է հրդեհների պատճառով

11/08/2025 20:23 Տարածաշրջան

Թուրքիայի Չանաքքալե նահանգում անտառային հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցով նավերի անցումը դադարեցվել է, X սոցիալական ցանցում հայտնել է նահանգապետ Օմեր Թորամանը։

Հրդեհը հանգցնում են ավելի քան 400 մարդ և ավիացիան, տարհանվել են Դարդանոս և Գյուզելյալի շրջանների բնակիչները: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ փակվել է Չանաքալե-Էզինե ավտոճանապարհի 21 կմ հատվածը։

Իշխանությունները տարհանել են 7 գյուղերի բնակիչների՝ ընդհանուր առմամբ 770 մարդու։ Հրդեհների հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 98 մարդ։

–00—ՍՊ