Ստամբուլում Էրդողանն առաջարկել է Փաշինյանին Սյունիքի ճանապարհը կոչել Թրամփի անունով, նրան նվեր արեց

11/08/2025 20:30 24-ի նախագիծ

ՀՀ իշխանությունը օգոստոսի 8-ը թող սահմանի «միջանցքի օր», նրանք ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, Թուրքիային և Ադրբեջանին պատրաստակամություն հայտնեցին հանձնել միջանցք ՀՀ տարածքով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Քաղաքագետի պնդմամբ, հայ-ադրբեջանական հարաբերություններում մի շարք հարցեր չլուծված են մնում՝ սահմանազատում, սահմանագծում, անկլավներ, Սահմանադրություն, ինչը պատերազմի վտանգ կարող է ստեղծել։

«Խորապես համոզված եմ, որ Ստամբուլում Էրդողանն է առաջարկել Փաշինյանին այդ ճանապարհը կոչել «Թրամփի ուղի»։ ՀՀ-ում մի քանի տերությունների ազդեցության գոտի է ձևավորվել։ Նման կերպ ՀՀ-ն վեր է ածվում Սիրիայի։»,- ընդգծեց Մաթևոսյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ԱՊ