Գեղարքունիքի մարզում վարորդը «Լադա»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

11/08/2025 15:14 Ներքին կյանք

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գնել Պողոսյանը և Արմինե Ալեքսանյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

—00—ՄԱ