ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ

10/08/2025 08:29 Միջազգային

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։

Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ՝ ԱՄԷ-ն հանձնառու է շարունակել ամրապնդել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ ծառայելով համաշխարհային խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը»։

–00—ՅՄ