Փաշինյանը երեկ հաղթեց ապագա ընտրություններում, նա «դաբրո» կստանա Արևմուտքից, որ ավարտի ծրագրերը

09/08/2025 20:30 24-ի նախագիծ

Որևէ մեկը չի հասկանում, թե երեկ Հայաստանն ի՞նչ է ստացել կամ շահել, այդ թուղթը մեզ չի մոտեցնում խաղաղության, հակառակը՝ պատերազմը տեղափոխվում է երկրի ներս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դիրիժոր Վահե Բեգոյանը։

«Այս ամենի մեջ պատասխանատու է նաև ընդդիմությունը, նրանք քաղաքական գործչից վերածվել են քաղաքական վերլուծաբանների, գործ չեն անում, ընդամենը կատարված փաստերին գնահատական են տալիս ու սպասում։ Պետք է մեզ հարց տանք՝ ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ, տեսլական չունենք, թե ինչի՞ համար ենք պետություն ստեղծել, դարձել գաղութային, համայնքային միջոցառումներով բավարարվող ժողովուրդ»,- ընդգծեց Բեգոյանը։

Բանախոսը նկատեց, որ Վաշինգտոնում երեկ Փաշինյանը հաղթանակ ստացավ, նա վերընտրվելու «դաբրո» կստանա՝ կնքված պայմանագրերն իրականացնելու համար։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

_00_ՄԱ