ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքով հուսալի կապ է ունենալ Նախիջևանի հետ․ Փաշինյան

09/08/2025 08:27 Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում հայտարարեց․ «ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ։ Հայաստանը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։

ՀՀ-ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրան, դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Նախագծով ահռելի տարանցիկ բեռներ են ուղղորդվելու՝ այս ճանապարհից օգտվելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։»

 

–00—ԱՊ