Նորաշեն թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 50 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։
Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին «Թրամփի երթուղին» ստեղծելու մասին փաստաթուղթը
-
Երկուսին էլ՝ Փաշինյանին էլ, Ալիևին էլ ասել եմ, որ եթե խնդիր լինի՝ զանգեք ինձ, հարցը կլուծեմ. Թրամփ
-
Փաշինյանն ու Ալիևն իրար սիրալիր ժպտացին, ձեռք սեղմեցին ու դուրս եկան Սպիտակ տնից
-
Եթե ես կամ վարչապետ Փաշինյանը կասկածեինք, այստեղ չէինք լինի, լինելու է խաղաղություն. Ալիև
-
Փաշինյանն ու Ալիևը առաջարկեցին Թրամփին տալ Նոբելյան մրցանակ, չպատասխանեցին ԼՂ հայերի մասին հարցին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է