Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

08/08/2025 09:03 Ներքին կյանք

Օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են ողջ գիշեր, ինչի արդյունքում օգոստոսի 8-ի վաղ առավոտյան փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից և ցուցաբերել համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել հարազատներին։

–00—ՅՄ