Ballon d’Or 2025․ Ոսկե գնդակի 30 հավակնորդները

07/08/2025 18:38 Սպորտ

France Football հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը։

2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի համար առաջադրվել են հետևյալ ֆուտբոլիստները․

Լամին Յամալ – «Բարսելոնա»

Ջանլուիջի Դոնարումա – ՊՍԺ

Ուսման Դեմբելե – ՊՍԺ

Ջուդ Բելինգհեմ – «Ռեալ Մադրիդ»

Դեսիրե Դուե – ՊՍԺ

Դենզել Դումֆրիս – «Ինտեր»

Սերու Գիրասի – Դորտմունդի «Բորուսիա»

Էրլինգ Հալանդ – «Մանչեսթեր Սիթի»

Հարի Քեյն – «Բավարիա»

Վիկտոր Գյոկերեշ – «Արսենալ»

Աշրաֆ Հակիմի – ՊՍԺ

Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ

Ռոբերտ Լևանդովսկի – «Բարսելոնա»

Ալեքսիս Մակ Ալիստեր – «Լիվերպուլ»

Լաուտարո Մարտինես – «Ինտեր»

Սքոթ Մաքթոմինեյ – «Նապոլի»

Կիլիան Մբապե – «Ռեալ Մադրիդ»

Ժոաու Նևեշ – ՊՍԺ

Նունու Մենդեշ – ՊՍԺ

Մայքլ Օլիսե – «Բավարիա»

Քոուլ Պալմեր – «Չելսի»

Պեդրի – «Բարսելոնա»

Ֆաբիան Ռուիզ – ՊՍԺ

Դեկլան Ռայս – «Արսենալ»

Ռաֆինյա – «Բարսելոնա»

Վիջիլ վան Դայկ – «Լիվերպուլ»

Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ»

Վինիսիուս Ժունիոր – «Ռեալ Մադրիդ»

Վիտինյա – ՊՍԺ

Ֆլորիան Վիրց – «Լիվերպուլ»

2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ոսկե գնդակը նվաճել էր «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ