Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները կլուծարվեն

07/08/2025 13:50 Ներքին կյանք

«Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ–ները կլուծարվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարութան 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորվելու հետևանքով կազմակերպություններին ֆինանսական միջոցներ չտրամադրելու հանգամանքով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

Ըստ նախարարության` իրենց անցկացրած մոնիտորինգը ցույց է տվել, որ այս կազմակերպությունների իրականացրած մշակութային ծրագրերի որակը բավարար չի եղել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի աշխուժացման և գեղագիտական նոր ճաշակի ու որակի ապահովման համար:

–00—ՅՄ