Հերթական կոչում ստացած թուրք գեներալը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն է

07/08/2025 09:58 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թուրքական բանակի գեներալներից մեկին հերթական կոչումն է տրվել` բանակի գեներալ: Այս լուրն առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացվի, եթե նա պաշտոնապես չներկայացվեր որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:

Ինչպես հայտնի է` Ադրբեջանն ու Թուրքիան 2 բանակներն ինտեգրելու և թուրքական մոդելով ՆԱՏՕ-ական բանակ ստեղծելու 5-ամյա ծրագիր (2020-2025) ունեն, որն էլ այս տարի պետք է ավարտվի:

Թուրք զինվորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, 2020-2023 թթ.-ին տեղակայված են եղել օկուպացված Շուշիի և Քաշաթաղի ուղղություններում, 2023-ի սեպտեմբերին մասնակցել Արցախի ամբողջական օկուպացիայի գործողությանը, իսկ ադրբեջանական գլխավոր շտաբի որոշումներում ունեցել են և ունեն մեծ ազդեցություն որոշումների կայացման վրա:

Որքան էլ թուրքական գործոնն Ադրբեջանի իշխանությունը փորձում է նվազ ներկայացնել, Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին»:

–00—ՅՄ