Բարսեղյանի Սլովանը 10 ֆուտբոլիստով պարտվեց Կայրաթին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։ Հանդիպումը կայացավ Ալմաթիում։
Հաղթական գոլը 90-րդ րոպեին 11 մետրանոց հաշիվով խփեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը՝ իր թիմին պարգևելով կարևոր հաղթանակ։
67-րդ րոպեին «Սլովանը» մնաց 10 հոգով, երբ կիսապաշտպան Ռահիմ Իբրահիմը երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից։
Սլովակիայի չեմպիոնների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը. նա զգուշացվեց դեղին քարտով և փոխարինվեց երկրորդ խաղակեսին ավելացրած առաջին րոպեին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Բրատիսլավայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:15-ին։ Զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ։
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ