Մարկո Ռուբիոյի և Սթիվ Ուիթքոֆի զրույցին կարող է հայտարարություն հաջորդել

06/08/2025 22:25 Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արդեն զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 6-ին բանակցություններ անցկացնելուց հետո հայրենիք վերադարձող ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ զրույցի արդյունքներով շուտով կարող է հայտարարություն տարածվել:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը և Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, որը տևել է շուրջ 3 ժամ, քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

–00—ՅՄ