Թրամփի հետ հանդիպումը այսբերգի երևացող կողմն է, ՀՀ-ին անզոր, իմպոտենտ սատրապություն են ուզում սարքել

06/08/2025 21:30 24-ի նախագիծ

Մեծ ստրատեգիական մրցակցություն է գնում, թե որ պլատֆորմում կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորող փաստաթուղթը, որտեղ ստորագրվի՝ նրանք էլ կփոխեն ռեգիոնի պատկերը: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը:

«ԱՄՆ այցը այսբերգի երևացող կողմն է միայն, ավելի խորը պրոցես է ընթանում, նպատակը ՌԴ-ին դուրս հանելն ու Իրանին մեկուսացնելն է: Արևմուտքը որևէ երաշխիք չի տվել, որ եթե պայմանագիր կնքվի, մեր անվտանգությունն ապահովված կլինի: Արևմուտքը Ադրբեջանի և Հայաստանի մեջ ընտրելու է Բաքվին: Մեզ ուզում են դարձնել անզոր, իմպոտենտ սատրապություն»,- ընդգծեց քաղաքագետը:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ԱՊ