Նոր մանրամասներ՝ այսօր պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին

06/08/2025 18:30 Ներքին կյանք

ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, այսօր՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։

«Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին։

–00—ՅՄ