Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը

06/08/2025 17:08 Ներքին կյանք

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հարկային հաշիվներ ստանալու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից՝ առանձնապես խոշոր չափերով՝ 700 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ