Մհեր Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են ռեգիոնալ զարգացումները և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Բրյուսել և Լյուքսեմբուրգ սույն թվականի հուլիսի 15-17-ը կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան: Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին և իրականացվող աշխատանքներին:
–00—ԱՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացը
-
Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄ
-
Ի՞նչ ահաբեկչություն, մենք ենք խաղաղություն տարածողը, մի՛ թիրախավորեք մեզ․ Բրազիլիայի թեմի առաջնորդ
-
Անընդունելի է Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ կատարվողը, դա բոլորիս է վերաբերվում․ Մովսես արքեպիսկոպոս
-
Շիրակի մարզում վերամբարձ կռունկի կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա. նա մահացել է
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է