Քննարկվել են ՀԲ-ի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում:
Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում՝ մասնավորապես ընդգծելով ՀԲ փորձագիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը հանրային կառավարման բարեփոխումների և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում:
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Կհաստատվեն նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության կարգն իրականացնողների գործառույթները
-
Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու. Ջուլֆալակյան
-
Արմավիրի մարզում բախվել են «Nissan»-ը ու «GAZ 24»-ը. 6 վիրավորներից 4-ը ՊՆ ծառայողներ են
-
Սա նաև լավ առիթ կարող է լինել Ալիևի աճող քաղաքական ախորժակը զսպելու համար. Տաթևիկ Հայրապետյան
-
Ռուսաստանը հարվածել է կայանին, որով Ուկրաինան գազ էր ստանում ԱՄՆ-ից և Ադրբեջանից
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է