Յամալը նոր սիրավեպ ունի, և կրկին իրենից մեծ աղջկա հետ. ինչ է հայտնի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

«Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալը, կարծես, նոր սիրավեպ է սկսել 24-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ։ Նրանց միասին նկատել են Յամալի ծննդյան աղմկահարույց երեկույթին, որին ներկա է եղել նաև Նիկին։
Մի քանի շաբաթ առաջ Յամալը հարաբերություններ ուներ 29-ամյա OnlyFans-ի աստղ Ֆատի Վասկեսի հետ, սակայն այժմ նա, կարծես, նոր սիրավեպ է սկսել Արգենտինայի հայտնի երաժշտական աստղերից մեկի հետ։
Իսպանացի լրագրող Խավի դե Խոյոսը բացահայտել է Յամալի և Նիկի Նիկոլի սիրավեպի մանրամասները․
«Ինձ տեղեկություն է փոխանցել վստահելի աղբյուր՝ մի աղջիկ, որը մշտապես կիսվում է նման լուրերով։ Նա պատմել է, որ Յամալի ծննդյան օրը նրանք դեռ զույգ չէին, սակայն կար ֆլիրտ։ Հուլիսի 24-ին նրանք միասին եղել են ափամերձ ակումբում, որտեղ համբուրվել են և միասին հեռացել առավոտյան ժամը չորսին»։
Հիշեցնենք, որ նախկինում Նիկի Նիկոլին կապում էին «Չելսիի» ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեսի հետ՝ նրա կնոջից բաժանվելուց հետո, սակայն զույգը հետագայում հաշտվել է։
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ