Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թոշակի է ուղարկվել: Նրա փոխարեն նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
2021 թվականին գեներալ դարձած Բայրաքթարօղլուն 2023-ից զբաղեցնում էր Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը: Այժմ այդ պաշտոնին նշանակվել է գեներալ Մեթին Թոքելը:
Ծովային ուժերի հրամանատար Էրջյումենթ Թաթլըօղլուի և օդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի լիազորությունները երկարաձգվել են մեկ տարով:
Ուշագրավ է, որ այս նշանակումները տեղի են ունենում Սիրիայում շարունակվող անորոշության պայմաններում։ Գեներալների ընդհանուր թիվը 316-ից հասել է 332-ի:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վարչապետ կոչվածը Ալիևի հետ արժեք չունեցող թուղթ ստորագրելուց հետո կարող է արտահերթի գնալ. փորձագետ
-
Շոկի մեջ եմ. քաղբանտարկյալ Աղվան Արշակյանին ռեժիմը որպես պատանդ է օգտագործում. Ռուբեն Մելիքյան
-
ԲԿ-ի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ
-
Փաշինյանի արշավը Սամվել Կարապետյանի դեմ տնտեսական մտահոգություն չէ, այլ քաղաքական վրեժխնդրություն
-
Եվրախորհրդարանի պատգամավորներն Իսրայելին մեղադրում են Գազայում ցեղասպանության մեջ
-
Հարսի և սկեսուրի հիմնադրած ընկերությունները մասնակցել են միևնույն մրցույթին․ «Հետք»
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է