Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում ամերիկացի առաջնորդի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը, հակառուսական պատժամիջոցները և Վաշինգտոնի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը։
«Գլխավորը, իհարկե, պատերազմի դադարեցումն է։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ նախագահին ազնիվ և երկարատև խաղաղության համար իր բոլոր ջանքերի համար։ Այսօր մենք համաձայնեցրինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները։ Իհարկե, մենք խոսեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին», – գրել է նա տելեգամ ալիքում։
Զելենսկին հավելել է, որ «անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է ուկրաինական կողմի կողմից, պատրաստ են այն մանրամասն քննարկել և կնքել»։
–00—ՅՄ