Ճանաչեք այս հայ մարդու թե՛ խորությունը և թե՛ մասշտաբը․ քաղաքագետը՝ Բագրատ Սրբազանի մասին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․
«Իմ հավատամքը» ֆիլմը դիտել էի Սրբազանի հետ միասին մինչ հրապարակումը: Երկար քննարկումից հետո Սրբազանն ասաց, գիտեմ, որ շտապում ես, բայց արի գործ ունենք էլի, ֆիլմ պետք է նայենք տեսնենք ոնց է ստացվել: Ասեցի, որքան կտևի՞, իրեն բնորոշ ժպիտով ասաց արի, արի հենց ուզես առանց կաշկանդվելու կգնաս: Անկեղծ ասեմ ֆիլմի ընթացքում, թե ժամանակի, թե շտապողականության զգացումը արդեն չկար և երկուսս էլ լարված ոտքի վրա և գնահատողական աչքով դիտելուց հետո տիտրերին հասանք և որպես ստացվածության արդյունք գոհունակությամբ ու մի քիչ էլ հուզված լուռ գրկախառնվեցինք: Գիտեի, թե հասցրել եմ արդեն լավ ճանաչել Սրբազանին, հասկացա, որ չէի ճանաչում:
Դիտեք այս ֆիլմը կրկին: Թոթափեք այն աղբը, որը լցվում է նրա վրա այս օրերին: Վերհիշեք այն օրերը, երբ այս մարդու վրա էր դրված այս ավերը կասեցնելու բոլոր հնարավոր ու անհնար լուծումները գտնելու բեռը: Հիշեք այն օրերն ու բոլոր նրանց ովքեր ժամերով սպասում էին նրա հետ երկու բառ փոխանակելու համար, իսկ հիմա վերին խորագետներ են: Ճանաչեք այս հայ մարդու թե՛ խորությունը և թե՛ մասշտաբը: Սրբազանի հավատամքը նույնն է, թե բանտում, թե տաճարում, թե հրապարակում: Ուժ, կորով և համբերություն իրեն իր հավատամքում:
«Ահաբեկվածներ» դուք էլ դիտեք:
—00—ՄԱ