«Երևան» նվագախումբը մեծ հաղթանակով ներկայացավ միջազգային բեմում․ Ավինյան

03/08/2025 13:40 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․

««Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում:

Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական հնարավորությունը։

«Երևան» նվագախումբը մեծ հաղթանակով ներկայացավ միջազգային բեմում: Այս իրադարձությունն ուղերձ է այն մասին, թե ինչպես կարող է քաղաքը սատարել կրթությանը, մշակույթին ու տաղանդին՝ ստեղծելով նոր հարթակներ ու հեռանկարներ։

Շնորհավորում եմ մեր երիտասարդներին»:

 

 

–00—ԱՊ