Գազայում սովից մահացածների թիվը հասել է 169-ի

02/08/2025 20:20 Միջազգային

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 169 մարդ, այդ թվում՝ 93 երեխա։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով յոթ նոր մահվան դեպք», – հայտնել է նախարարությունը։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 անչափահասի։

Հուլիսի 30-ին ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է 154 մահվան մասին։

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 60,430-ի, իսկ ավելի քան 148,000 մարդ վիրավորվել է։

–00—ՅՄ