Ավշարում բախվել են «Լադա»-ն և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել կամրջի տակ․ կա տուժած
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ն․-ի վարած «Լադա» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյուներին և հայտնվել կամրջի տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանադանոց մեկնելուց։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
–00—ՅՄ