Մոդին սպառնում է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակմանը վճռական պատասխան կտրվի՝ օգտագործելով «BrahMos» թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Այժմ BrahMos հրթիռները կարտադրվեն Լաքնաուում (Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգ – ՏԱՍՍ): Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին», – ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում։
«Պակիստանում BrahMos-ի մասին միայն հիշատակումը մարդկանց գիշերը արթուն է պահում: Ուտար Պրադեշից արձակված հրթիռները կհարվածեն ահաբեկիչներին նոր հարձակման դեպքում», – ընդգծել է նա:
Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական համակարգերի արդյունավետությունը «Սինդուր» գործողության ընթացքում՝ ընդգծելով հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռները և անօդաչու թռչող սարքերը որպես Հնդկաստանի ինքնաբավության ուղղությամբ ուժի ապացույց։
–00—ՅՄ