Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շարունակվում է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ նախագահի տեղակալ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ գրելով․
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ. Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները, և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի:
Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն: Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը՝ Սովետաշենի բանտի մենախցում:
Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՖԻԴԵ-ի տղամարդկանց «թոփ 100»-յակում մնացել է մեկ հայ շախմատիստ
-
Թուրքիան Կրոկուսում ահաբեկչական հարձակման վերաբերյալ տեղեկատվությամբ է փոխանակվում ՌԴ-ի հետ
-
Ի գիտություն Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի․ սպառվել եք․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
-
Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
-
Սևանա լճում ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու
-
Մոդին սպառնում է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է