Ադրբեջանի արտգործնախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

01/08/2025 17:48 Միջազգային

Օգոստոսի 1-ին արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոնեն Կրաուսին։

Այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում դեսպանը նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական գործունեության մեջ։

Այնուհետև կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Բարձր է գնահատվել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, գյուղատնտեսական, ներդրումային, մարդասիրական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը, և ընդգծվել է, որ հարաբերությունները լայն զարգացման հեռանկարներ ունեն։

—00—ՄԱ