Երևանի քաղաքապետարանը ասուլիսին կներկայացնի տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները

01/08/2025 13:43 Ներքին կյանք

Օգոստոսի 4-ին և 11-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն չի անցկացվի։

▫️Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելու օգոստոսի 1-ից տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև պատասխանելու հանրության հետաքրքրությունը ներկայացնող՝ տոմսային համակարգին վերաբերող հարցերին։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

—00—ՄԱ