Փաշինյանը բոլորին հանցակից է դարձնում, ովքեր նրա հետ կքայլեն Վեհարան, պատիժ կկրեն, դա անօրինական է

30/07/2025 21:30 24-ի նախագիծ

Դատավորները «գլխներից ձեռք չեն քաշել», որ ԱԺ ելույթներից ելնելով` մարդկանց դատեն, 10 տոկոս իրավաբանություն երկրում մնացել է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով, չի բացառվում` դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ իրականացվի և լիազորությունները դադարեցվեն։ Ըստ նրա՝ ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթով գործերը դատավորները եվրադատարանում փաթեթով հաղթել են։

Խոսելով Եկեղեցու դեմ պայքարի՝ Փաշինյանի կոչերից՝ պատգամավորը նշեց, որ ովքեր կգնան այդ երթին՝ մասնակից կդառնան անօրինականությանը, քանի որ Սահմանադրությունը արգելում է վարչապետին միջամտել Եկեղեցու և Կաթողիկոսի գործերին։

«Փաշինյանը բոլորին մասնակից է դարձնում անօրինականությանը՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, խախտելով օրենսդրությունը։ Ովքեր քայլեն Վեհարան, բոլորը հանցանքի մասնակից կլինեն»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ԱՊ