Անահիտ Մանասյանը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրել է դիմում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու համար։
«Նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք (amicus brief) է ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վտանգավոր ընթացքը կանխելու համար կասեմ ճիշտը, ինչքան էլ դառը լինի, իշխանությունը չի ընկալում ասածս
-
«Մարդիկ ՀՀ-ում այսօր ավելի լավ են ապրում» պնդումը Նիկոլի հերթական ճղճիմ սուտն է. Միհրան Հակոբյան
-
ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում
-
30/07/2025 18:00
#ՀԻՄԱ. «ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ». Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆ Է
-
Մ-2 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ինտենսիվ երթևեկության պայմանում
-
Անահիտ Մանասյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» ծանոթացել է շենքային պայմաններին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է