Օրենք թող չխախտի, հակառակ դեպքում՝ ես կարող եմ կանգնել իր ոտքերին․ Ալեն Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ««Ինչ ուզեմ՝ կանեմ». «Ֆայտոն»-ի սեփականատերն ասել է, թե իբր իր թիկունքին Ալեն Սիմոնյանն է կանգնած. գիտի՞ ԱԺ նախագահն այդ մասին» վերնագրով հոդվածին և գրել․
«Ըստ այս հրապարակման՝ Գյումրիում գործող տաքսի ծառայություն «Ֆայտոն»-ի սեփականատերը չի տրամադրել ՀԴՄ կտրոն և ինչ-ինչ չարաշահումների ժամանակ հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանն է իր մեջքին կանգնած: Ես չեմ ճանաչում այդ սեփականատիրոջը և մինչև վերջ կկանգնեմ իր մեջքին միայն այն դեպքում, երբ կպարզվի, որ ինքը լիարժեք կատարում է իր հարկային պարտականությունները մեր երկրի առաջ և օրենք չի խախտում, հակառակ դեպքում՝ ես կարող եմ կանգնել միայն իր ոտքերին: Ուստի դիմում եմ ՀՀ պատկան մարմիններին՝ ճշտելու այս նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները»:
–00—ԱՊ