Նյու Յորքի երկնաքերերից մեկում հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Նյու Յորքում զինված տղամարդը մտել է Մանհեթենի երկնաքերերից մեկը և կրակ բացել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Հրաձգությունից հետո չարագործն ինքնասպան է եղել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով հուլիսի 28-ի երեկոյան։ Զոհերից մեկը ոստիկան է։ Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է, որ ևս մեկ մարդ վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Հրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ էր, որը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա վերջին օրերին մեքենայով էր գնացել Նյու Յորք։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ Երկնաքերում գտնվում էին մի շարք ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև Ազգային ֆուտբոլի լիգայի կենտրոնական գրասենյակը։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Դատախազությունը վիճարկում է Աբրահամյանների ձեռք բերած հողերի օրինականությունը
-
Ծաղկունք գյուղի բուժկետը վերանորոգվել է ֆրանսիական ՀԿ-ի կողմից. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սևան
-
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է սկսել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիխլինսկու նկատմամբ
-
ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ լուծում է ստացել Արցախից տեղահանված անձի սոցիալական աջակցություն հարցը
-
Եկեղեցու թիրախավորման փաստը ողջամիտ մարդկանց տարակուսանքն է առաջացնում, կգնանք մոլորվածին որոնելու
-
Հնդկաստանից ու Բանգլադեշից մեծ թվով աշխատանքային միգրանտներ ունենք, թրաֆիքինգի դեպքեր կան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է