ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոսին

28/07/2025 22:24 Քաղաքական

ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով URA.ru-ին։

Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա համաձայն չէ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանն ու գործարար Սամվել Կարապետյանի կալանքին:

Սպարտակյանը թղթակցի հետ զրույցում ասել է` ապրել է և շարունակում է ապրել Եկատերինբուրգում, աջակցելու է համայնքի կյանքին նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի:

–00—ՅՄ