Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ

28/07/2025 22:08 Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ստամբուլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, հայտնում է Անադօլուն։

«Այցի ընթացքում կկայանա Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հինգերորդ նիստը։ Նախագահական նստավայրում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ուժեղացված ռազմավարական գործընկերության զարգացումը և դրա խորացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն արդիական համաշխարհային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք կամրապնդեն Թուրքիայի և Ղազախստանի միջև հարաբերությունների պայմանագրային հիմքը», – ասված է հաղորդագրության մեջ։

–00—ՅՄ