Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունները

28/07/2025 21:47 Քաղաքական

Բաքվում շարունակվել է հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ», որոնք պատասխանել են նաև «մեղադրյալների» հարցերին։

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 31-ին:

–00—ՅՄ