Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

28/07/2025 20:12 Միջազգային

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր հանդիպումը, երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Էրդողանը ցանկանում է արագացնել Պուտինի և Զելենսկու միջև Ստամբուլում հնարավոր հանդիպման կազմակերպումը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով  Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման հնարավորության մասին, ասել է, որ քիչ հավանական է, որ 30 օրում հնարավոր լինի նման բարդ նախնական աշխատանք կատարել։

«Մենք կարծում ենք, որ այս պատերազմը պետք է արդեն ավարտվի։ Ամեն հնարավորության դեպքում ես ընդգծում եմ մեր պատրաստակամությունը մեր տարածքում առաջնորդների մակարդակով հանդիպում հյուրընկալելու համար։ Թուրքիայի անկեղծ ցանկությունն է հետևյալը. ինչպես նախկինում Ստամբուլում կազմակերպվել էր բանակցություններ, այնպես էլ մոտ ապագայում Թուրքիայում կկազմակերպվի խաղաղության շուրջ քննարկվող հանդիպում, և այս արյունալի պատերազմը կավարտվի», – ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո։

–00—ՅՄ