Մոսկվան պատրաստ է օգնել․ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

28/07/2025 19:39 Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պետության ղեկավարը զրույցի ընթացքում նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Իրանի միջուկային ծրագրի բանակցային լուծման որոնմանը։

–00—ՅՄ