Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

28/07/2025 18:22 Ներքին կյանք

Մայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքիարդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ